Բավ է պառակտվել
10-03-2014 11:30

Սիրիացիները կենդանի-կենդանի տանջամահ են լինում. լուսանկարներ

Սիրիայի կառավարությունն օգտագործում է սովը որպես խաղաղ քաղաքացիների դեմ պատերազմի զենք, հայտնել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ տվյալների առնվազն 128 փախստական է մահացել սովից Դամասկոսի Յարմուկ պաշարված ճամբարում:



Ճամբարը, որտեղ գտնվում է 17-20 հազար սիրիացի և պաղեստինցի փախստական, կանգնած է «աղետալի մասշտաբների հումանիտար ճգնաժամի» շեմին, հայտնել են Amnesty-ից:

Ընտանիքները վտանգելով իրենց կյանքը ստիպված են դուրս գալ փողոց՝ ուտելիք փնտրելու համար:

Թաղամասում, որտեղ գտնվում է ճամբարը, էլեկտրականություն չկա 2013 թվականի ապրիլից ի վեր, իսկ շատ հիվանդանոցներ փակվել են դեղորայքի սպառման պատճառով:

«Սիրիական զինված ուժերը ռազմական հանցագործություններ են իրականացնում՝ խաղաղ բնակչության շրջանում սովը որպես պատերազմի զենք օգտագործելով»,- հայտարարել է Մերձավոր Արևելքի գժով Amnesty-ի ղեկավար Ֆիլիպ Լյութերը:



Բնակիչները պատմում են, որ միրգ և բանջարեղեն չեն կերել արդեն մի քանի ամիս: Amnesty-ի տվյալներով՝ Յարմուկ ճամբարի 60 տոկոս բնակիչները թերսնվում են: