26-07-2014 11:54

Սիրիացի ապստամբներն անցնում են ջիհադական խմբավորումների շարքերը

ՄԱԿ-ի իրավապաշտպանները հայտարարել են, որ սիրիացի ապստամբների մեծ մասն անցնում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ջիհադական խմբավորման շարքերը:
ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով անկախ հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոյի խոսքով՝ այժմ խմբավորումը «սիրիացիացման» փուլում է՝ սիրիացի ապստամբների մեծ հոսքի պատճառով:
Հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հայտարարել էր Իրաքի հյուսիս-արևմուտքում գրաված տարածքներում «իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին: