Բավ է պառակտվել
01-02-2014 10:56

Սիրիացի փախստականների թիվը հասել է 2.3 մլն-ի

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ներկայացրել է տվյալներ, ըստ որոնց սիրիացի փախստականների թիվը 2 շաբաթվա ընթացքում ավելացել է 100 հազարով և հասել 2.3 միլիոնի։ Նրա խոսքով՝ զգալի ավելացել է նաև այն բնակիչների թիվը, որոնց հումանիտար օգնություն է անհրաժեշտ:

«Ավելի քան 9.3 մլն մարդ ապրում է կարիքի մեջ, այդ թվում՝ 6.5 մլն տեղահանված։ Եվս 2.3 մլն մարդ դարձել է փախստական, և նրանց անհրաժեշտ է մեր օգնությունը»,- ասել է ՄԱԿ-ի ղեկավարը։

Նրա խոսքով՝ համաշխարհային կազմակերպությունը և նրա մարդասիրական գործընկերները «հույս ունեն ստանալ միջազգային հանրության շռայլությունը՝ միլիոնավոր մարդկանց կյանքը փրկելու և նրանց տանջանքները թեթևացնելու համար»։

ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ ընթացիկ տարվա վերջին սիրիացի փախստականների թիվը կգերազանցի 4 մլն-ը։ Հանրապետության բնակչության կարիքներն ապահովելու համար պահանջվում է մոտ 6.5 մլրդ դոլար։