Բավ է պառակտվել
13-02-2014 10:27

Վերջին 3 շաբաթվա ընթացքում Սիրիայում օրական ավելի քան 200 մարդ է զոհվել

BBC-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ Սիրիայի հակակառավարական ակտիվիստները հաղորդում են, որ երկրի տարածքում ռազմական գործողություններն ակտիվացել են: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ վերջին 3 շաբաթվա ընթացքում Սիրիայում ամեն օր զոհվել է ավելի քան 200 մարդ։ Կառավարական ուժերն ու ապստամբները փորձում են ընդլայնել իրենց վերահսկողության տակ եղած տարածքները, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը Ժնևի բանակցությունների ընթացքում։ Կառավարական ինքնաթիռները ռմբակոծում են Յաբրուդը։ Կառավարական զորքերը՝ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման աջակցությամբ, շարունակում են Լիբանանի սահմանին գտնվող Յաբրուդ քաղաքի շրջափակումը, որը գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ։ Մյուս կողմից էլ Ժնևում բանակցությունները շարունակվում են առանց նկատելի առաջընթացի։ Այսօր նրանց են միանալու Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։