26-12-2013 14:56

Սիրիայում երկու հայ է վիրավորվել


«Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հալեպի Սուլեյմանիե, Ազիզիե, Նոր գյուղ, Թելեֆոն Հաուայի հայաշատ թաղամասերում «հրասանդի արկերի տեղատարափ» է տեղացել: Դրանց պայթյունների հետևանքով երկու հայ է վիրավորվել՝ Անի Դավթյանն ու Արա Արամյանը։ Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։ Վնասվել են նաև բնակարաններ ու մեքենաներ։ Սիրիայում արդեն երկուսուկես տարուց ավելի շարունակվող պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 65 հայ և 15 հայ զինծառայող, իսկ զոհվածների ընդհանուր քանակը կազմում է ավելի քան 120 հազար մարդ: