Բավ է պառակտվել
03-06-2014 15:03

Սիրայում այսօր ռազմական առումով ամենալարված օրը կլինի.արաբագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում արաբագետ Արմեն Պետրոսյանը համոզմունք հայտնեց, թե Սիրայում այսօր ռազմական առումով ամենալարված օրը կլինի:  «Ավելի քան վստահ եմ, որ ընտրություններում վերընտրվելու է գործող նախագահ Բաշար Ալ Ասադը: Սիրիայում ստեղծված իրավիճակի դեպքում Բաշար Ալ Ասադը չէր ընտրվի միայն, եթե չառաջադրվեր»,- ընգծեց փորձագետը: Ըստ արաբագետտի երբ փակուղում է հայտնվել սիրական հակամարտության խաղաղ կարգավորման Ժնևան գործընթացը, ստատուս քվոն պահպանելու համար գոնե, Սիրային պետք էին նախագահական ընտրությունները: «Սրանով նախագահը կվերընտրվի և կկանխի այն մեղադրանքները, թե ինքն այլևս լեգիտիմ չէ: Նաև սիրիական իշխանությունները միջազգային հանրությանը ցույց կտան, որ հակառակ նրանց պնդումներին, սիրական ընտրողների զգալի մասի համակրանքն իրենց կողմն է»,-ասաց Արմեն Պետրոսյանը: Վերջինս գործող նախագահի վերընտրման հավանականությունը կապում է նաև նրա հետ, որ առաջադրված մյուս երկու թեկնածուները հանրությանն անծանոթ են, նրանց մասին սիրիացիներն իմացան միայն նախընտրական շրջանում:
Խոսելով ընտրություններին մասնակիցներ մասին բանախոսը նշեց. «Ըստ պաշտոնական տվյալների,  14 նահանգներից  13-ում ընտրությունները կկայանան: Երկրի տարածքում գոյություն ունի 9601 ընտրատեղամաս, գրանցված ընտրողների թիվը 15,8 միլիոն է: Մայիսի 28- ին ընտրություններ են կայացել Սիրայից դուրս, սիրական դեսպանատներում գրանցված ընտրողների մասնակցությամբ, որի մասնակցությունն է  200 000 ընտրող»:
Gisher.news-ի այն հարցին, թե ի՟նչ արձագանքներ սպասենք միջազգային հանրությունից արաբագետը պատասխանեց. «Արձագանքները կլինեն միջազգային հակամարտույթյան տրամաբանության շրջանակներում: Վստահաբար մեծամասամբ ընտրույունները չեն ընդունվի, սակայն այսպես կոչված բարեկամները, որոնք կողմ են ներկայիս իշխանություններին կընդունեն դրանք»: