Բավ է պառակտվել
09-06-2014 08:39

ԱՄՆ և Ֆինլանդիա է ուղևորվել սիրիական քիմիական զենքով առաջին նավը

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ), տեղեկացնում է, որ թունավոր նյութերով առաջին նավը Սիրիայից ուղևորվել է ԱՄՆ և Ֆինլանդիա: «Գրաֆիկի համաձայն՝ նորվեգական Taiko նավը լքել է սիրիական ջրերը և այժմ ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ և Ֆինլանդիա, որտեղ քիմիկատները կոչնչացվեն: Երկորդ նավը՝ դանիական Ark Futura-ն, ներկայում կանգնած է սիրիական ափերից ոչ հեռու և սպասում է մնացած 8 տոկոս քիմիական նյութերի բեռնմանը»,- հայտարարել է ՔԶԱԿ-ն ու հավելել.«Մենք բարձր ենք գնահատում Նորվեգիայի և Դանիայի ջանքերը կենսական կարևորության աջակցություն ցուցաբերելու համար՝ Սիրիայում քիմիական ապառազմականացման ծովային գործողության շրջանակներում: Մեր գլխավոր խնդիրը տվյալ պահին Սիրիայի տարածքից մնացած թունավոր նյութերը դուրս բերելն է»,- ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն: