Բավ է պառակտվել
07-06-2014 10:21

Սիմֆերապոլի օդանավակայանը բացվում է միջազգային թռիչքների համար

Սիմֆերոպոլի օդանավակայանը բացվում է միջազգային թռիչքների համար։ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը փոխանցում է, որ համապատասխան կարգադրություն է ստորագրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվադեւը։ Ըստ փաստաթղթի` օդանավակայանը բացվում է միջազգային չվերթների համար` միջազգային օդային հաղորդակցություն ապահովելու նպատակով, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ ընդունված որոշումը թույլ կտա ապահովել Ղրիմի եւ Սեւաստոպոլի տրանսպորտային հասանելիությունը եւ ավելացնել օդանավակայանում ավիաչվերթների թիվը: Փաստաթուղթը մշակել էր ՌԴ տրանսպորտի նախարարությունը: