Բավ է պառակտվել
26-02-2014 19:38

Սիմֆերապոլում հանրահավաքը վերածվել է ծեծկռտուքի. տեսանյութ

Սիմֆերոպոլում հանրահավաքի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է եղել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:Ավելի վաղ Սիմֆերոպոլում Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել է առնվազն հինգ հազար Ղրիմի թաթար, որոնք շրջանի իշխանություններից պահանջում են պահպանել Ուկրաինայի ամբողջականությունը: Ավելի ուշ քաղաքում սկսվել են Ղրիմի թաթարների և ռուսամետ կազմակերպությունների միջև բախումներ:
Այժմ Սիմֆերոպոլում անց է կացվում Ղրիմի Գերագույն խորհրդի արտահերթ նիստը: