Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածում՝ Ագրիհան կղզու մոտ, 7.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է կղզուց 32 կմ դեպի հարավ–արեւելք։ Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 188 կմ խորության վրա։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ագրիհան կղզին հրաբխային ծագում ունի եւ Մարիանյան կղզիների արշիպելագի մի մասն է։