Բավ է պառակտվել
10-08-2015 14:30

​Աֆղանստանում ուժգին երկրաշարժ է գրանցվել

Աֆղանստանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի ցնցումները զգացվել են նաև Հարավային Ասիայի մի քանի այլ երկրներում: Հաղորդվել է, որ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ականատեսները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով քաղաքի կառույցները ցնցվել են: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Իսլամաբադի և Քաբուլի բնակիչները: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության փոխանցմամբ` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիսում` Ֆայզաբադ քաղաքից 88 կմ. հեռավորության վրա, իսկ խորությունը 209կմ. է կազմել: Իսկ տուժածների և ավերածությունների մասին դեռևս տվյալներ չեն հաղորդվել: