Բավ է պառակտվել
04-11-2016 10:00

Հզոր պայթյուն Դիարբեքիրում

Դիարբեքի քաղաքի Բաղլար շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր բժիշկներ եւ ոստիկաններ են մեկնել:

Պարզվել է, որ պայթյունն իրականացվել է ոստիկանության դեպարտամենտի շենքի հարեւանությամբ, որտեղ ներկայում գործում է ոստիկանության ակադեմիան: Դրանից 200 մետր հեռավորությամբ քաղաքի բանտն է:

Հաղորդվում է պայթյունից հետո սկսված բախումների մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ի առատյան Թուրքիայում ձերբակալվել է 11 քրդամետ պատգամավորներ, այդ թվում՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդները: