Բավ է պառակտվել
26-08-2015 08:46

Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Բաթում և Փոթի քաղաքները (լուսանկարներ)

Վրաստանում հորդառատ անձրևները լուրջ խնդիրներ են ստեղծել Բաթում և Փոթի քաղաքների բնակիչների համար, որտեղ հեղեղվել են փողոցները՝ սահմանափակելով տրանսպորտի երթևեկությունը, հեղեղվել են բնակելի շենքերի առաջին հարկերը:



Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Բաթում քաղաքի որոշ փողոցներ, սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ 


Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նույն իրավիճակն է Փոթի քաղաքում, որտեղ նույնպես հեղեղվել են կենտրոնական փողոցները և շենքերի առաջին հարկերը։ 
Ինչպես Բաթումում, այնպես էլ Փոթիում այժմ ուժեղ անձրևներ են տեղում։