Բավ է պառակտվել
12-04-2014 16:11

Մեկ իրանով միմյանց կպած զույգ եղբայրները վիրահատվել չեն ցանկանում.տեսանյութ

Թերևս սիամական զույգերից շատերին են ենթարկում վիրահատության, այդպիսով նրանց դարձնելով առանձին մարդիկ, ովքեր ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունեն, այդուհանդերձ, Շիվանաթհ Սահուն և նրա զույգ եղբայր Շիվրամը ծնվել են մեկ իրանով և չեն ցանկանում բաժանվել միմյանցից:
12-ամյա հնդիկ տղաները երկու ոտք ունեն, 4 ձեռք և ենթադրաբար՝ մեկ ստամոքս: Նրանք առանձին թոքեր, սիրտ և ուղեղ ունեն:

Ըստ բժիշկների եղբայրները կարող են բարեհաջող կերպով վիրահատվել և առանձին մարմիններ ձեռք բերել, սակայն վերջիններս չեն ցանկանում դիմել այդ վիրահատությանը:

՛՛Մենք չենք ցանկանում բաժանվել իրարից: Մենք այսպես կմնանք, անգամ երբ մեծանանք: Մենք ուզում ենք ապրել այնպես, ինչպես կանք՛՛, - ասել է Շիրվանը հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Չնայած լուրջ հաշմանդամությանը՝ եղբայրները կարողացել են հաշտվել իրենց կենսակերպին և ապրել նորմալ կյանքով՝ օգնելով մեկմեկու: