Բավ է պառակտվել
08-08-2014 12:14

Շվեյցարիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է քննարկում

Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատանը հայտնում է, որ ԵՄ-ի պատժամիջոցների երրորդ փաթեթին Շվեյցարիայի միացումը կքննարկվի օգոստոսի 13-ին:
Դեսպանատան հայտարարությամբ, այդ հարցը կքննարկվի Դաշնային սոնետի (կառավարության) անդամների՝ ամառային արձակուրդների ավարտից անմիջապես հետո:Մինչ այսօր Շվեյցարիան ՌԴ-ի նկատմամբ միայն կետային պատժամիջոցներ է կիրառել: Վերջին անգամ պատժամիջոցներն ընդլայնվել են օգոստոսի 5-ին: Այժմ Շվեյցարիայի «սև ցուցակում» ընդգրկված են 59 մարդ՝ ներառյալ ԴԺՀ-ի և ԼԺՀ ղեկավարությունը եւ դաշտային հրամանատարները, ինչպես նաեւ ՌԴ-ի ուժային գերատեսչությունների ղեկավարները: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև 8 ղրիմյան ընկերություններ: Սակայն մինչև այժմ Շվեյացարիան խուսափել է ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչին հետեւողականորեն կոչ են անում ԵՄ-ը և ԱՄՆ-ը: ԵՄ-ում կարծում են, որ նման արգելքների բացակայությունը թույլ կտա ռուսական ընկերություններին խուսափել պատժամիջոցներից: