Բավ է պառակտվել
13-06-2015 12:25

Շվեդիայի արքայազնն ամուսնում է ռեալիթի-շոուի մասնակցի հետ լուսանկարներ

Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպը պատրաստվում է ամուսնանալ հեռուստաաստղ Սոֆյա Հելքվիսթի հետ: Արքայազնը երրորդն է գահի հերթում, իսկ նրա ընտրյալը նախկինում աշխատել է որպես մոդել, յոգայի հրահանգիչ և զբաղվել բարեգործությամբ: Զույգը սկսել է հանդիպել 2010թ.։ Նրանք ծանոթացել են ռեստորանում: Շվեդական մամուլը հիշեցնում է, որ Հելքվիսթը մասնակցել է Paradise Hotel ռեալիթի-շոուին, որում երիտասարդները պայքարում են շքեղ հյուրանոցներում ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

Շվեդիայում շշուկներ են շրջանառվել, որ արքայազնի ընտրությունը սկանդալ է առաջացրել թագավորական ընտանիքում, բայց պալատի ներկայացուցիչներն այդ տեղեկությունները հերքում են և հայտարարում, որ տպավորված են Հելքվիսթի բարեգործական գործունեությամբ, որը զբաղվում է Հարավային Աֆրիկայում երեխաների օգնության հիմնադրամով: 30-ամյա Հելքվիսթը կլինի հարյուրամյակների ընթացքում առաջին ոչ նշանավոր ծագումով արքայադուստրը: