Շվեդական դատախազությունը դադարեցրել է WikiLeaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հետաքննությունը, ով կասկածվում էր բռնաբարության մեջ: Նրան ձերբակալելու որոշումը ևս չեղարկվել է:
Ինչպես հաղորդվում է Ասանժի համախոհների կայքում, դա հնարավոր է դարձել ձերբակալման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի շնորհիվ: 2016թ. փետրվարին այդ խումբը հանգել էր եզրակացության, որ Շվեդիան և Մեծ Բրիտանիան Ասանժին զրկում են ազատության իրավունքից:
2012թ. հունիսից Ասանժը գտնվում է Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը, վախենալով Շվիդիային հանձնված լինելուց:
Բավ է պառակտվել