Բավ է պառակտվել
15-09-2014 11:39

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

 


Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը հայտարարել է իր հրաժարականի մասին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի են դարձել խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ դրանց` Ռեյնֆելդտի կուսակցությունը եւ «Դաշինք` հանուն Շվեդիայի» աջակենտրոն կոալիցիան մեծամասնություն չեն հավաքել:
«Նախընտրական պայքարն ավարտված է: Շվեդիայի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Վաղը ես իմ կառավարության հրաժարականի դիմումը կներկայացնեմ», — հայտարարել է վարչապետը:
Ռեյնֆելդտը նաեւ հայտարարել է, որ կհեռանա կուսակցության առաջնորդի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ըստ խորհրդարանական ընտրությունների արդյունքների՝ հաղթում է կարմիր-կանաչ ընդդիմությունը` սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ: