Բավ է պառակտվել
15-07-2014 09:21

Շվեյցարիայում քննարկում են նորածիններին ընտրական իրավունք տալու հարցը

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ «Շվեյցարիայի երեխաների լոբբի» հասարակական կազմակերպությունն երկրի իշխանություններին առաջարկել է դիտարկել քվեարկություններին ամենափոքր տարիքից երեխաները մասնակցության հարցը: «Մենք համոզված ենք, որ երեխաների ընտրական իրավունքը մեր ընտանիքներն ավելի ամուր կդարձնի»,- կարծում է «Շվեյցարիայի երեխաների լոբբի»-ի համանախագահ Անելիս Մյունխը:
Կազմակերպության մասնակիցները բացատրել են, որ չեն առաջարկում երեխային ուղղակիորեն արտահայտել կարծիք ընտրական տեղամասում: Նրա ձայնը մինչև որոշակի տարիքի հասնելը կղեկավարեն ծնողները, միևնույն ժամանակ երեխաները կկարողանան յուրացնել քաղաքական գործընթացը: Ակտիվիստների խոսքերով՝ երեխաների ընտրական իրավունքը պետք է լինի երկարաժամկետ նպատակ: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ գրեթե բոլոր նախաձեռնությունները, որ առաջարկել է «Շվեյցարիայի երեխաների լոբբին» այս պահի դրությամբ, խորհրդարանը մերժել է: