Բավ է պառակտվել
06-04-2014 10:08

Սպանության վկա շունը դատարանում հարցաքննվել է

Ֆրանսիայի Տուր քաղաքում դատական պրակտիկայում անսովոր դեպք է գրանցվել։ Սպանության գործը քննող դատավորը որոշել է որպես վկա հարցաքննել զոհի շանը։ Ըստ դատավորի, տիրոջ սպանությանը վկա Տանգո անունով շունը պետք է նշաններով օգներ գտնել մարդասպանին։

Դատավորին այդ միտքը հուշել էին 27-ամյա սպանված երիտասարդի հարազատները։ Ըստ նրանց՝ տիրոջից զրկված 9-ամյա շունը անհանգիստ է դարձել, իսկ գիշերները տանջվում է մղձավանջներից։

Շան հետ հաղորդակցվելու համար դատարանը դիմել է մասնագետ անասնաբույժի օգնության, որը «ցուցմունքների ստուգման» համար եւս մեկ շուն է բերել՝ նույն տարիքի եւ ցեղատեսակի, որը նշված գործի հետ ոչ մի առնչություն չի ունեցել։ Նորման անունով շունը պետք է մասնակցեր կասկածյալի ճանաչմանը, եւ 2 շների արձագանքին հետեւելով դատավորը պետք է եզրակացություն աներ։

Փորձը ձախողվել է։ Կասկածյալին խնդրել են օրինակի համար սպառնալից թափահարել մահակը, որպեսզի օգնեին Տանգոյին՝ հիշել ճակատագրական օրվա հանգամանքները: Դա ոչ մի ազդեցություն չի ունեցել, երկու շունն էլ կատարվածին անտարբեր էին մնացել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RTL ռադիոկայանին:Կատարվածը կասկածյալի փաստաբան Գրեգուար Լաֆարժին լուրջ մտահոգության տեղիք էր տվել: Նա նույնիսկ դիմել է դատախազին, նշելով, որ դատավորի գործողությունները բացասաբար են ազդել երկու շների՝ Տանգոյի եւ Նորմանի ինքնազգացողության վրա:

«Այս ամենն ինձ լուրջ անհագստանալու տեղիք է տալիս ֆրանսիական արդարադատության վերաբերյալ, - նշել է փաստաբանը: - Երբ դատավորն այլեւս չի լսում բանականության ձայը եւ իրեն շրջապատում անհեթեթ փորձերով, արդարադատությունն սկսում է մեծ սպառնալիք դառնալ»:

Փորձը ձախողվել է: Կասկածյալին խնդրել են ավելի սպառնալի կերպով թափահարել մահակը Տանգոյին օգնելու համար հիշել ճակատագրական օրվա հանգամանքները: Արդյունքը չի տվել՝ երկու շներն էլ կատարվածի նկատմամբ անտարբեր էին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «RTL» ռադիոկայանին:

Դրա հետ մեկտեղ կատարվածը լուրջ մտահոգել է կասկածյալ Գրեգուար Լաֆարժի փաստաբանին, ով չէր ակնկալում հետաքննության նման անսովոր մոտեցում: Նա նույնիսկ դիմել է դատախազին՝ նշելով, որ դատավորի գործողությունները բացասաբար են անդրադարձլ երկու կենդանիների ինքնազգացողության վրա՝ Տանգոյի, որն առանց այդ էլ մեծ շոկ էր ապրել, եւ Նորմանի, ով առհասարակ կապ չուներ:

«Այս ամենն ինձ մոտ լուրջ տագնապ է առաջացնում ֆրանսիական արդարադատության համար,- նշել է փաստաբանը:- Երբ դատավորը լի լսում իր բանականության ձայնը, իրեն շրջապատում է անխոհեմ փորձագետներով, արդարադատությանը սկսում է մեծ վտանգ սպառնալ»: