24-10-2016 12:11

Թրամփի շտաբն ընդունել է Քլինթոնից հետ մնալը, բայց հաղթելու հույսը չի կորցնում

Դոնալդ Թրամփի ընտրարշավի շտաբն ընդունել Է քվեարկության օրվանից երկու շաբաթ առաջ Քլինթոնից նրա հետ մնալը:

«Մենք հետ ենք մնում: Քլինթոնը որոշակի առավելություն ունի»,- հայտարարել Է հանրապետական թեկնածուի ընտրական շտաբի ղեկավար Քելլիեն Քոնվեյը: «Բայց մենք չենք հանձնվում: Մենք գիտենք, որ կարող ենք հաղթել»,- հավելել Է նա: Վերջին հարցումների համաձայն՝ Հիլարի Քլինթոնը վստահորեն առջեւից Է ընթանում թե ամբողջ երկրում, թե այն մի քանի նահանգներում, որոնք կարող են վճռել ընտրությունների ելքը:

Նախօրյակին հասարակական կարծիքի հարցման արդյունքները ցույց են տվել, որ Քլինթոնը Թրամփին գերազանցում Է 12 տոկոսով: