Բավ է պառակտվել
09-09-2014 08:50

Շոտլանդիայի անկախացման կողմնակիցների ու հակառակորդների թիվը գրեթե հավասար է

Շոտլանդիայի անկախացման կողմնակիցների ու հակառակորդների թիվը գրեթե հավասար է: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը, ներկայացնելով TNS ընկերության կողմից անցկացված նոր հարցումը:  Եթե Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը սեպտեմբերի 18-ին հարցին՝ «Կարծում եք, որ Շոտլանդիան պե՞տք է դառնա անկախ երկիր», «այո» պատասխանի, ապա 2016 թվականի մարտի 24-ին Շոտլանդիան դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից: Մեծ Բրիտանիայի իշխանությունները նշում են, որ Շոտլանդիայի առանձնացումն օգուտ չի բերի կողմերից ոչ մեկին: TNS ընկերության տվյալներով՝ հանրաքվեի անցկացումից 9 օր առաջ Շոտլանդիայի անկախացմանը կողմ է քվեարկել շոտլանդացիների 38 տոկոսը, դեմ՝ 39 տոկոսը: Մեկ ամիս առաջ կողմնակիցները կազմում էին 32 տոկոս, դեմ հանդես եկողները՝ 45 տոկոս: