10-08-2016 17:14

Շոտլանդիան մտադիր է մնալ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կազմում

Շոտլանդիան պետք է մնա Եվրամիության կազմում` մնալով միաժամանակ Մեծ Բրիտանիայի կազմում: Այսպիսի կարծիք է հայտնել շոտլանդական կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:

«Քանի որ մենք աննախադեպ իրավիճակի մեջ ենք հայտնվել, պետք է պատրաստ լինենք մտածել աննախադեպ որոշումների մասին», - նշել է նա:

Ընդ որում, Սթերջենը չի բացառել, որ ԵՄ կազմում մնալու համար ծայրահեղ միջոցը կարող է լինել Շոտլանդիայի կողմից անկախության երկրորդ հանրաքվեի անցկացումը:

ԵՄ-ի կազմից դուրս գալու հետ կապված Բրիտանական հանրաքվեի ժամանակ, որը տեղի է ունեցել այս տարի, Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը կողմ է քվեարկել Մեծ Բրիտանիայի` Եվրամիության կազմում մնալուն: