Բավ է պառակտվել
19-09-2014 09:26

Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի պահպանման կողմնակիցները հանրաքվեում հաղթում են

Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են դարձել Կլակմաննանշիր շրջանում, որտեղ միասնության պահպանման կողմնակիցներն ավելի ուժեղ են գտնվել: Այս մասին հայտնում է Взгляд-ը: Աղբյուրի խոսքով՝ Կլակմաննանշիրը այն շրջաններից մեկն է, որտեղ սպասվոմ էր անկախության համար պայքարողների հաղթանակ, սակայն «Միասին ավելի լավ է» (Better Together) արշավի կողմնակիցները հավաքել են 53.8 տոկոս ձայն: Ըստ պաշտոնական տվյալների՝ շրջանում 16.350 մարդ կողմ է քվեարկել անկախությանը, իսկ 19.036 մարդ կողմ է եղել Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի պահպանմանը: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է ավելի քան 80 տոկոս:Նշենք, որ դեմ են արտահայտվել նաև Ռենֆրուշիր, Ինվերկլայդ, Ուեսթ-Այլս, Օրկնի շրջանները: Անկախության կողմնակիցներն առաջին հաղթանակը տոնել են Դանդի քաղաքում: