Բավ է պառակտվել
18-09-2014 12:21

Շոտլանդիայում մեկնարկել է անկախության հանրաքվեն

Շոտլանդիայում մեկնարկել անկախության հանրաքվեն: Ընտրական տեղամասերը բաց են մինչև երեկոյան ժամը 10-ը: Ընտրողները պետք է «Այո» կամ «Ոչ» պատասխանեն մեն-միակ հարցին՝ «Պե՞տք է արդյոք Շոտլանդիան անկախ երկիր դառնա», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է 16 տարեկանից բարձր շոտլանդացիների 97%-ը: Ակնկալվում է, որ հանրաքվեի արդյունքները կհայտարարվեն վաղն առավոտյան: