Բավ է պառակտվել
11-03-2014 10:04

9-ամյա աղջնակին շները հոշոտել են

Երեկ երեկոյան, Յակուտիայում շները հոշոտել են իննամյա աղջկան: Աղջիկը երեկոյան տուն չի վերադարձել: Մայրը անհանգստացել է և դուրս եկել փնտրելու և պարզվել է, որ երեխան դարձել էր շների զոհ: Ստացված վերքերից նա տեղում մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ներկայումս պարզվում են կատարվածի բոլոր մանրամասները: Հանրապետության ղեկավարությունը որոշում է կայացրել նյութական օգնություն ցուցաբերել երեխայի ընտանիքին: Յակուտիայի կառավարությունն իր վրա կվերցնի նաև տուժած ընտանիքի բոլոր անդամների բժշկական վերականգնումը: Ոստիկանության ուժերը, քաղաքապետարանի աշխատակիցները, կամավորները հերթապահում են բնակավայրերում, մանկական հաստատությունների և վայրի կենդանիների հայտնվելու հավանական վայրերում: Բոլոր ծնողներին խորհուրդ են տվել երեխաներին առանց հսկողության չթողնել փողոցում, անպայման ուղեկցել նրանց դպրոց և այլ հաստատություններ: