Տեսանյութում երևում է, թե ինչպես են հանգստացողները ջրից դուրս նետվում՝ ափին մոտեցող շնաձկան տեսնելով, գրում է Mirror-ը:
Այն լողում է Ֆլորիդայի Նավարի մարդաշատ լողափից երեք մետր հեռավորության վրա՝ ստիպելով լողացողներին խուճապահար լինել ու դուրս գալ ցամաք:
Ականատեսներից մեկը պատմել է, որ իրենք տեսել են, թե ինչպես է շնաձուկը սկսել մոտենալ մի կնոջ, ով մեջքով է շրջված եղել ձկանը:
«Տեսանյութում լսվում է, թե ինչպես են մարդիկ գոռում: Ես գոռացի՝ «դուրս արի ջրից»»,- պատմել է նա:
Ըստ նրա՝ շնաձկան հեռանալուց հետո լողորդները շտապել են մտնել ջուրը:
