Բավ է պառակտվել
14-03-2014 12:37

98 զոհ և 43 ձերբակալված Թուրքիայում սկիզբ առած ցույցերի հետևանքով (լուսանկարներ)

«Հուրրիյեթ» թերթի կայքի փոխանցմամբ՝ ոստիկանության տվյալների համաձայն ակցիաների ընթացքում վիրավորվել է 98 մարդ. նրանցից 22-ը ոստիկաններ են։ Ստամբուլում տեղի ունեցած ցույցերի ընթացքում վնասվել էշրջանային վարչության 2 շենք, 11 ոստիկանական մեքենա, 7 հանրային ավտոբուս, 24 բանկային շենք և բանկոմատ, 9 անձնական գրասենյակ, 3 տարբեր կուսակցությունների 14 շտաբ, 1 նախընտրական մեքենա, 2 անձնական մեքենա։ Դրանց ուղղությամբ Մոլոտովյան կոկտեյլներ են նետվել, կոտրվել են ապակիները, ներկերով լոզունգներ են գրվել, հրկիզվել են։ցՁերբակալվել է ակցիաների 43 մասնակից։
Հիշեցնենք, որ 15-ամյա Բերքլին Էլվանը մարտի 11-ին երկարատև կոմայից հետո մահացել էր, ինչի առիթով հազարավոր մարդիկ ցույցի են դուրս են եկել Թուրքիայի 32 քաղաքներում։ Էլվանը կոմայի մեջ էր հայտնվել 2013 թվականի ամռանը հակակառավարական ցույցերի ժամանակ ստացած գանգուղեղային վնասվածքի պատճառով։