Բավ է պառակտվել
19-03-2014 18:11

Շերոն Սթոունը արժանացել է Խաղաղության սամիտի մրցանակին

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը արժանացել է հեղինակավոր Խաղաղության սամիտի մրցանակին ՁԻԱՀ-ի դեմ ակտիվ պայքարի համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել այսօր Վարշավայում: Մրցանակը շնորհվում է ամեն տարի աշխարհի ակնառու բարերարներին: Սամիտի եւ մրցանակի հեղինակն է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովը, ով այս տարի չի մեկնել Վարշավա առողջության հետ կապված խնդիրների պատճառով:
Մրցանակը Շերոն Սթոունին անձամբ շնորհել է խաղաղության նոբելյան մրցանակակիր Դալայ Լաման: Շերոն Սթոունի գործունեությունը՝ ՁԻԱՀ-ից տառապող հիվանդների համար կազմակերպվող դրամահավաքները, այդ վտանգավոր վիրուսը ուսումնասիրող amfAR կազմակերպության հետ համագործակցությունը, ինչպես նաեւ նրա ակտիվ հանրային գործունեությունը չէին կարող աննկատ մնալ:
Խաղաղության սամիտի աստղային մրցանակակիրներն են նաեւ Ջորջ Քլունին, Շոն Պենը, Դոն Չիդլը, Բոնոն (U2 խմբի մենակատարը), Փիթեր Գեբրիելը եւ մյուսները: Ամերիկյան դերասանուհի Շերոն Սթոունը, ով մեզ հայտնի է «Ընդհանուր բնազդ», «Հիշել ամեն ինչ», «Կազինոն» եւ մյուս ֆիլմերից, այժմ համալրել է այդ ցուցակը: