Բավ է պառակտվել
11-03-2016 13:43

Թուրքիայի տուրիզմի ոլորտը կաթվածահար վիճակում է հայտնվել

Սիրիայում ռուսական օդանավը խոցելուց հետո ՌԴ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հետեւանքով Թուրքիայի տուրիզմի ոլորտը կաթվածահար վիճակում է հայտնվել։ Թուրքիայի հյուրանոցների զբաղվածությունը վերջին շրջանում ռեկորդային նվազ տոկոսներ է գրանցում։ Գրեթե 100 տոկոսանոց զբաղվածություն ունեցող հյուրանոցների զբաղվածությունը իջել է 50 տոկոսից, իսկ շատ հյուրանոցներում զբաղվածությունը չի գերազանցում 15 տոկոսը։ Այս պայմաններում վնասներով աշխատող հյուրանոցների մի մասն արդեն վաճառքի են հանվել։ Թուրքիայի «Էգեյան հյուրանոցների» միության կողմից ներկայացվել են տվյալներ, որ ՌԴ-ի հետ լարվածությունից հետո Թուրքիայում վաճառքի է հանվել 2111 հյուրանոց։