Բավ է պառակտվել
10-10-2016 13:16

Քլինթոնի հոնքին նստած ճանճը սոցցանցերի աստղ է դարձել (տեսանյութ)

Հիլարի Քլինթոնի ու Դոնալդ Թրամփի հեռուստաբանավեճերի ժամանակ Twitter–ի և Facebook–և օգտատերերը արձագանքել են ոչ թե քաղաքագետների քննարկած թեմաներին, այլ` Քլինթոնի ձախ հոնքին նստած ճանճին։

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Հիլարի Քլինթոնի հոնքին նստած ճանճը բուռն քննարկումների թեմա է դարձել սոցցանցերում: Հեռուստաբանավեճի ընթացքում Քլինթոնը շարունակել է խոսել` անտեսելով ճանճին, ինչն էլ մեկնաբանությունների ու տարաբնույթ քննարկումների թեմա դարձել Twitter-ում և Facebook-ում։ Ճանճի համար նույնիսկ մի քանի հատ հատուկ էջ է բացվել Twitter-ում։

ԱՄՆ նախագահի թեկնածուի հեռուստաբանավեճը կայացել է հոկտեմբերի 9-ին Վաշինգտոնի համալսարանում։ Հեռուստաբանավեճից հետո անցկացրած առաջին հարցման տվյալների համաձայն` առաջատարը Քլինթոնն է։ Բլից-հարցման տվյալներով` Քլինթոնին բանավեճի հաղթող է համարում հարցվածների 57%-ը, Թրամփին` 34%-ը։