Բավ է պառակտվել
23-04-2014 11:00

՛՛Սևոլ՛՛ նավի խորտակման արդյունքում զոհերի թիվը 150-ի է հասել

Ավելի քան 150 մարդ պաշտոնապես մահացած է ճանաչվել Հարավային Կորեայում ՛՛Սեւոլ՛՛ նավի խորտակման արդյունքում։ Նույնքան մարդ էլ համարվում է անհետ կորած։

Փրկարարները շարունակում են անդադար աշխատել, եւ չորեքշաբթի արդեն նրանց հաջողվել է հասնել խորտակված նավի երրորդ եւ չորրորդ տախտակամածներ, որտեղ ամենաշատ ուղեւորներն են եղել։

Լաստանավի խորտակվելու պատճառը մինչ այժմ պարզ չէ։ Լաստանավը շրջվել էր եւ խորտակվել երկու ժամվա ընթացքում։ Ձերբակալվել են անձնակազմի յոթ անդամներ։

Իշխանությունները խոստանում են խորտակված նավի վերհանման աշխատանքները սկսել ապրիլի 24-ին։ Հիշեցնենք, որ լաստանավը Ինչխոն նավահանգստից ուղեւորվել էր դեպի Չեջու հանգստյան կղզի։ Նավում կար 476 ուղեւոր, որոնցից 340-ը՝ աշակերտներ եւ ուսուցիչներ։