Բավ է պառակտվել
15-05-2014 09:43

՛՛Սեվոլ՛՛ նավի անձնակազմին մեղադրանք է առաջադրվել՝ կանխամտածված սպանության հոդվածով


՛՛Սեւոլ՛՛ նավի նավապետին, նրա երկու օգնականներին եւ նավի գլխավոր ինժեներին մեղադրել են ոչ կանխամտածված սպանության մեջ: Նման վճիռ են կայացրել ուղեւորներին տարհանելու առաջարկը մերժելու համար:

Հիշեցնենք, ՛՛Սեւոլ՛՛ լանավում եղել էր 476 մարդ, այն խորտակվել էր ապրիլի 16-ին` Հարավային Կորեայի ափերի մոտ: Հաջողվել էր փրկել 172 մարդու, 281-ը համարվում են անհետ կորած: Անհայտ է մնում 23 ուղեւորի ճակատագիրը:

Նավաբեկության գործով կալանավորվել է 20 մարդ: Նրանց շարքում են այն ընկերության աշխատակիցները, որին պատկանում էր նավը, անձնակազմի անդամներ եւ Կորեայի նավագնացության ասոցիացիայի ներկայացուցիչներ: Բոլորին կասկածում են անվտանգության կանոնները խախտելու եւ կաշառակերության մեջ: ՛՛Սեւոլ՛՛ նավի նավապետն առաջիններից մեկն է լքել նավը, նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում: