Բավ է պառակտվել
27-12-2014 13:29

ԿԺԴՀ-ում Օբամային համեմատել են «արեւադարձային անտառի կապիկի հետ»

ԿԺԴՀ-ի Պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցիչը ԱՄՆ-ի նախագահի գործողությունները համեմատել է «արեւադարձային անտառի կապիկի հետ», ինչպես նաեւ ԱՄՆ-ին մեղադրել է երկրի տարածքում համացանցի աշխատանքի խաթարելու մեջ: «Օբաման միշտ է իրեն թեթեւամտորեն պահում եւ իր արարքներում նման է արձեւադարձային անդառի կապկին», - հայտարարել է կոմիտեի ներկայացուցիչը, հաղորդում է «Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը»: Հյուսիսկորեական կայքերի աշխատանքներում խախտումները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խոստացել էր պատասխանել Sony Pictures դեմ կիբերգրոհին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ին: ԿԺԴՀ-ն, իր հերթին, ժխտում է Sony Pictures-ի դեմ կիբերգրոհին իր մասնակցությունը, սակայն շարունակում է իր զայրույթն արտահայտել The Interview սկանդալային երգիծաբանության առիթով, որում պատկերված է Կիմ Չն Ընի առեւանգումը:  ԿԺԴՀ-ի պաշտպանության պետական կոմիտեն ֆիլմն անվանել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության արդյունք եւ Վաշինգթոնին սպառնացել է «հետեւանքներով»:v