Բավ է պառակտվել
24-02-2014 09:41

Սևաստոպլի քաղաքացիները խուսափում և պաշտպանվում են Ուկրաինայից

Փետրվարի 23-ին, Սևաստոպլի քաղաքապետարանի շենքի առջև կայացած ցույցի մասնակիցները որոշել են դիմակայել ուկրաինացի ազգայնականների հարձակումներին: Ըստ նրանց, քաղաքը պիտի ղեկավարվի ՌԴ քաղաքացի, գործարար Ալեքսեյ Չալինի կողմից: Ռուսական դրոշներով հավաքավածների առաջ ելույթ են ունեցել տեղի հասարակական գործիչները եւ ակտիվիստները, ցույցի անվտանգությունն ապահովել են «Ռուսկի բլոկ» կուսակցության կողմնակիցները: 

Ցույցի ընթացքում բողոքողները անվստահություն են հայտնել գործող քաղաքապետ Վլադիմիր Յացուբին: Նրանք որոշել են տեղական ժողովրդական խորհուրդ ձեւավորել: Ենթադրվում է, որ Չալին պետք է անմիջապես սկսի աշխատանքը:
՛՛Մենք պաշտպանելու ենք մեր քաղաքը եւ թույլ չենք տա ոչ ոքի մեզ պայմաններ թելադրել, այն էլ` ազգայնականներին՛՛, - խոստացել է նա, հայտնում է: «Ռուսկի բլոկ» կուսակցության առաջնորդ Գենադի Բասովը հայտնել է կամավորների շարքերից ինքնապաշտպանության ուժային ջոկատներ ստեղծելու մասին: Ըստ նրա` գրանցվել կարող են միայն իրենց ընտանիքները պաշտպանելու ունակ եւ առողջությունը վտանգելու պատրաստ տղամարդիկ: Քաղաքի մայրուղու մայթեզրին վագոն է տեղակայված, որտեղ հերթապահում է ոստիկանությունը: Սեւաստոպոլը Ուկրաինայի պետական նշանակության քաղաք է, գտնվում է Ղրիմի թերակղզու հարավ-արեւմուտքում` Սեւ ծովի ափին: Քաղաքում տեղակայված են ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի եւ Ուկրաինայի ռազմածովային ուժերի կայանները: Իսկ Ղրիմի Կերչ քաղաքում ցուցարարները քաղաքապետարանի առաջ ռուսական դրոշ են տեղադրել: Ցուցարարների ցրվելուց հետո քաղաքապետարանում կրկին տեղադրել են Ուկրաինայի դրոշը: Իսկ Ուկրաինայի մեկ այլ սեւծովյան քաղաքում` Օդեսայում, 200 մարդ գնացել էր «Բերկուտի» բազա` հատուկ նշանակոթյան ջոկատայիններին աջակցություն հայտնելու համար: Եվրամայդանի հակառակորդները Ռուսաստանի դրոշներ են ունեցել մոտները եւ «Օդեսսկայա դրուժինայի» մեծ պաստառ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: