Բավ է պառակտվել
28-02-2014 10:51

Սևաստոպլի օդանավակայանը շրջապատվել է ռուս զինվորականների կողմից

Երեկ, փետրվարի 27-ին, ժամը 23-ի սահմաններում Սևաստոպլի ՛՛Բելբեկ՛՛ օդանավակայանին են մոտեցել մոտ 10 բեռնատարներ ու մի քանի զրահամեքենա՝ ռազմական ավտոտեսուչների ու ռուսաստանցի զինվորականների ուղեկցությամբ:
Նրանք պնդում են, որ ժամանել են, որպեսզի թույլ չտան զինյալների ժամանում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով Սեւաստոպոլի կոմպետենտ ռազմական աղբյուրները:

Հաղորդվում է, որ ներկայումս զինվորականները շրջափակել են օդանավակայանը ու սպասում են հետագա հրահանգների: «Բելբեկ» օդանավակայանում է տեղակայված մարտավարական ավիացիայի սեւաստոպոլյան բրիգադը, որը ռազմական հերթապահություն է իրականացնում: