Բավ է պառակտվել
24-04-2014 16:13

Սեուլում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ կորեական Սեուլ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացում: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:

Լուսանկարների ցուցադրության բացմանը ներկա են եղել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, Կորեայի Հանրապետության պատգամ մարմիններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, արտասահմանյան ներկայացուցչության անդամներ և այլն: