Բավ է պառակտվել
03-03-2014 09:22

Սերգեյ Նիգոյանի հիշատակին Կիևում հուշարձան է տեղադրվել

մարտի 1-ին Կիևի Գրուշևսկի փողոցում, Ուկրաինայի ազգային խորհրդարանական գրադարանի հարևանությամբ տեղադրել են հուշարձան Սերգեյ Նիգոյանի հիշատակին: Այն տեղադրել են Ալեքսանդր Պիլիպենկոյի նախաձեռնությամբ:

Հունվարի 27-ին Սերգեյ Նիգոյանի մահվան փաստի առթիվ Ուկրաինայի հայերի միությունը արտահերթ ժողով է անցկացրել Ուկրաինայի հայկական համայքների ղեկավարների հետ, որի ընթացքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ստորագրել են շրջանային կազմակերպությունների ներկա բոլոր ղեկավարները:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Կիև Գրուշևսկու փողոցում հրազենայիան վնասվածքից զոհվել էր Դնեպրոպետրովսկի շրջանի բնակիչ Սերգեյ Նիգոյանը: Նա Ուկրաինայի քաղաքացի էր, ընտանիքում միակ երեխան: