Բավ է պառակտվել
30-01-2014 11:41

Ուկրաինուհի պաշտոնյան հայազգի Սերգեյ Նիգոյանի հասցեին անհարգալից է արտահայտվել

 Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Ռադոմիշլի շրջանային խորհրդի ղեկավարի տեղակալ Գալինա Լիտվինենկոն Կիևի բախումների զոհ դարձած, հայազգի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի հասցեին անհարգալից է արտահայտվել և գրառում կատարելով, նշել է. «Նրա նմանի համար չես էլ ափսոսում»: 

«Մայդանի անմեղ զոհեր: Ուկրաինայի եվրաինտեգրման համար մարտիկ Սերգեյ Նիգոյան՝ հայկական ASALA ահաբեկչական կազմակերպության անդամ»,- ֆեյբուքյան իր էջում գրել է նա:
Այնուհետև ուկրաինուհի պաշտոնյան ջնջել է իր գրառումը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Взгляд-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Կիևի կենտրոնում հունվարի 24-ին հայտնվել են պաստառներ՝ «սպանված հայրենասերների» համար վրեժ լուծելու սպառնալիքներով: Դրանցից մեկում ասվել է, որ «մեզանից յուրաքանչյուրի դիմաց՝ Ուկրաինայի 10 թշնամի»: Պաստառին կից եղել է Սերգեյ Նիգոյանի լուսանկարը, որին անհայտ անձինք սպանել են Գրուշևսկու փողոցում հունվարի 22-ին: