Բավ է պառակտվել
25-02-2014 10:54

11 ամյա որդուն դանակահարած կնոջը դատապարտեցին

34-ամյա կնոջը մեղավոր են ճանաչել 11-ամյա որդու սպանության մեջ: Ռուսական Ուֆա քաղաքի դատարանը նրան դատապարտել է 12 տարի ազատազրկման: Հետաքննության վարկածով հարազատ մայրը որդուն սպանել է 2013-ի մարտին:

Նա «խելագարվել է», երբ չի կարողացել ինտերնետ մտնել: Տեխնիկական խնդրի պատճառ նա համարել է իր 11-ամյա որդուն: Քննիչները կարծում են, որ նախ, նա երեխային ծեծել է գրտնակով, հետո՝ մի քանի անգամ հարվածել դանակով: Հետո նա որոշել է ազատվել մարմնից՝ այն մասնատելով, սպորտային պայուսակի մեջ տեղավորելով ու ավտոտնակներ ոտ թողնելով:

Որոշ ժամանակ անց նա ինքն է ոստիկանություն գնացել: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Հոգեբույժների եզրակացության համաձայն՝ կինը մեղսունակ է ու նա չի գործել աֆեկտի ազդեցությամբ: