Բավ է պառակտվել
31-03-2015 12:03

A-320-ի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքները փոխհատուցում կստանան

Lufthansa ավիաընկերությունը Ֆրանսիայի հարավում Airbus A-320 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ուղևորների ընտանիքներին 275 մլն. եվրո կվճարի: Նշվում է, որ այդ փոխհատուցումը կրկնակի անգամ ավելի է այն գումարից, որը սովորաբար վճարվում է նման դեպքերում: Նշվում է, որ ավիաընկերությունը այդ եղանակով փորձում է խուսափել ինդիվիդուալ հայցերից, քանի որ դրանց դեպքում Lufthansa-ն ստիպված կլինի ապացուցել դատարանում, որ չէր կարող կանխել այդ ողբերգությունը: Ավելի ուշ Germanwings ընկերության ներկայացուցիչները հաստատեցին, որ Lufthansa-group-ի ապահովագրական կոնսորցիումը հատկացրել է 300 մլն. դոլար (275 մլն. եվրո) զոհվածների ընտանիքներին փոխհատուցում հատկացնելու համար: Lufthansa ընկերության դուստր հանդիսացող Germanwings-ի ինքնաթիռ Airbus А-320-ը, որը Բարսելոնայից ուղևորվում էր Դյուսելդորֆ, մարտի 24-ին կործանվեց ֆրանսիական Ալպերում: Օդանավում գտնվում էր 150 մարդ:Նրանք բոլորը զոհվեցին: Առաջին սև արկղի տվյալները գաղտնազերծելուց հետո նախապես եզրակացվել է, որ ինքնաթիռի կործանման մեջ մեղավորը օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցն էր: Ըստ քննության վարկածի՝ նա փակել էր օդաչուների խցիկի դուռը նրանից հետո, երբ օդանավի հրամանատարը մի քանի րոպեով լքել էր խցիկը և սկսել էր իջեցնել ինքնաթիռը, որի հետևանքով այն բախվել էր լեռանը: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Լուբիցը առողջական խնդիրներ է ունեցել: Անցյալում նա բուժվել է ինքնասպանության կախումից: