Բավ է պառակտվել
11-05-2016 09:04

Ալիևի ընտանիքը ավելի քան 140 մլն դոլարի անշարժ գույք ունի

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP) տեղեկություններ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի սեփականության մասին:

Ալիևի դուստրերը` Արզուն և Լեյլան, ապրում են Լոնդոնի կենտրոնում, 26 մլն դոլար արժեցող բնակարանում: Բնակարանը ձեռք է բերվել 2006-ի սեպտեմբերին, գնումը գրանցվել է օֆշորային ընկերության միջոցով, որը գրանցված է Վիրգինյան կղզիներում:

Ընդհանուր առմամբ, Ալիևների ընտանիքն ամբողջ աշխարհում ավելի քան 140 մլն դոլարի ունեցվածք ունի: Եվ դա այն անշարժ գույքն է, որի մասին հաջողվել է իմանալ:

Ալիևների ընտանիքի գնումների թվում է Լոնդոնում առանձնատունը 25 մլն դոլարով, 8 մլն դոլար արժեցող բնակարանը Հայդ պարկում, Դուբայում 9 առանձնատուն 44 մլն դոլարով, Մոսկվայից ոչ հեռու ամառանոց մոտ 37 մլն դոլար արժողությամբ, ինչպես նաև 1.1 մլն դոլար արժեցող առանձնատունը չեխական ամառանոցային Կառլովի Վարի քաղաքում: