Բավ է պառակտվել
18-08-2016 19:43

Ամուսինները 24 տարիների ընթացքում տուն-կղզի են կառուցել (լուսանկարներ, տեսանյութ)

Հեռվից այս կառույցը նման է զվարճանքների այգու, բայց իրականում այն մեծ, լողացող տուն է, որը գտնվում է Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր կղզու ափերի մոտ։ 66–ամյա Ուեյն Ադամսը և 59–ամյա Քեթրին Քինգն այս տունը սկսեցին կառուցել հեռավոր 1992 թ.–ին և այդ օրվանից ամբողջովին անցում են կատարել ինքնասպասարկման. իրենց համար ուտելիք են ստեղծում ձկնորսությամբ և ջերմոցներում աճեցրած բանջարղենով։

Իրենց տունը զույգն անվանել է «Ազատության ծովախորշ» (Freedom Cove)։ Այն բաղկացած է 12 լողացող պլատֆորմներից, որոնք իրենց մեջ ներառում են պարահրապարակ, գեղարվեստական պատկերասրահ, հյուրատնակ, ստուդիա, 5 ջերմոց։


Երբ զույգին թվում է, որ իրենց ինչ–որ բան պակասում է, նրանք ուղղակի ևս մեկ պլատֆորմ են ավելացնում։
Խմելու ջուր նրանք վերցնում են մոտակա ջրվեժից կամ հավաքում են անձրևաջրերը։
Մինչև վերջրես էլեկտրաէներգիան ստանում էին արևային մարտկոցներից, բայց դրանք ուժեղ քամուց վնասվեցին, և հիմա գեներատոր են օգտագործում։
59–ամյա Քեթրինը երաժիշտ է, պարուհի, գրող և նկարիչ։


Ուեյնը փորագրող է, ով վաճառում է իր փայտի, փղոսկրի և մամոնտի կաշվի վրա արված աշխատանքները և այդպիսով գումար վաստակում։
Եթե նույնիսկ անելիք չունենան, նրանք միշտ կգտնեն զբաղվելու մի բան։ Ամռանը նրանց մոտ մոտակա բնակավայրերից հյուրեր են գալիս` իրենց աչքով տեսնելու այս զույգի անսովոր կյանքը։