Բավ է պառակտվել
01-04-2015 11:35

ԱՄՆ-ում ամուսնական զույգը կալանավորվել է խանութներում մեքենայության համար

 

ԱՄՆ-ի Հյուսասյին Կարոլինա նահանգի ոստիկանները ամուսնական զույգ են կալանավորել, որը մեքենայությամբ է զբաղվել ավելի քան հարյուր հազար դոլարի արտոնություններով մէերքների գնման ամերիկյան ծրագրի շրջանակներում: 48-ամյա Լուիզա Անդրիանա և 55-ամյա Դևիդ Քրիսթոֆեր Ուոքերները Գրինսբորո քաղաքի շուկայի մսի խանութի համասեփականատերերն էին: Նրանա վերավաճառում էին իրենց կողմից ձեռք բերված կտրոնները, որոնց փոխանցումը կանխիկ դրամով ԱՄՆ-ում արգելվել է, իրենց ծանոթ խանութպաններին պաշտոնապես սահմանված 400 դոլարի փոխարեն 200 դոլարով: Արդյունքում զույգը ապօրինի կերպով հարստացել էր, իսկ նրանց հանցակիցները պետբյուջեից կտրոնների լիարժեք գումարն են ստացել: Կտրոնների ապօրինի շրջանառության արդյունքում ստացված գումարը կազմել է ավելի քան 100 000 դոլար, սակայն մարտի 27-ին զույգը կալանավորվեց: Այսօր դատարանը կհրապարակի իր վերջնական վճիռը: Ուոքերները մեղադրվում են գույքի ապօրինի յուրացման, պետական կարևորության ծրագրի շրջանակներում ապրանքային մեքենայության, սեփական իրական եկամուտները թաքցնելու և խարդախության մեջ: Ըստ ԱՄՆ-ի օրենսդրության՝ այս կտրոնները նախատեսված են անապահով ընտանիքների համար: