05-06-2017 18:31

Յոթ երկիր խզել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները

Յոթ պետություն՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրութունները, Յեմենը, Լիբիան և Մալդիվները խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Այս քայլը դարձել է մայիս ամսին ծագած տեղեկատվական սկանդալի շարունակությունը: Ամսի քսաներեքին, Կատարի «QNA» տեղեկատվական գործակալութունը հրապարակել էր Սաուդյան Արաբիայից դեսպանին հետ կանչելու և Իրանի հետ հարաբերութունները կարգավորելու վերաբերալ երկրի էմիր Թամիմ ալ-Թանիի խոսքերը:
Ավելի ուշ Կատարը հայտարարել էր, որ գործակալութան կայքը կոտրել են, սական Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը հերքումը ոչ համոզիչ են համարել: Դոհան նաև մեղադրվել է ««Ալ Քաիդա» և « ԻՊ» ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ»:
Երկուշաբթի առավոտյան Կատարի հետ դիվանագիտական հարաբերութունների խզման մասին հայտարարեց Բահրեյնը, դա բացատրելով երկիրը ցնցումների մեջ պահելու Դոհայի քաղաքականությամբ: Կատարի դիվանագետներին 48 ժամ է հատկացվել, որպեսզի նրանք լքեն թագավորության տարածքը: Մանաման նաև ընդհատել է Դոհայի հետ հաղորդակցությունը, և քաղաքացիներին արգելել է մեկնել Կատար:
Բահրեյնի հատարարութունից մի քանի րոպե անց նմանատիպ քալերի մասին են հայտնել նաև Էր Ռիադը, Կահիրեն և Աբու-Դաբին: Ավելի ուշ նրանց են միացել նաև Յեմենի, Լիբիայի և Մալդիվների իշխանությունները:
Արաբական կոալիցիայի ղեկավարությունը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հատարարել է նաև Եմենում ռազմական օպերացիայի մեջ Կատարի մասնակցության դադարեցման մասին:
ՄԱԷ-ից հայտարարել են, որ Կատարը պետք է փոփոխի իր քաղաքականությունը և չկրկնի անցյալի սխալները՝ հարևանների հետ հարաբերությունները վերականգնելու համար:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեկնաբանելով արաբական պետություների որոշումը կողմերին կոչ է արել « միասին նստել բանակցություների սեղանի շուրջ և հարթել անհամաձայնությունները»: ամերիկյան դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել՝ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը պահպանելու հարցում:
Ինչպես հայտարարել է ՌԴ Անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը, Ռուսաստանը չի փոխի Կատարի հետ հարաբերությունները, սական Դոհայի կողմից ահաբեկիչներին աջակցելու վերաբերյալ տվյալները մանրակրկտորեն կուսումնասիրվեն: