Բավ է պառակտվել
29-07-2015 12:50

Աշխարհի 7 դրոշներ, որոնք հակասում են դիզայներական կանոններին

Աշխարհի 7 դրոշներ, որոնք հակասում են դիզայներական կանոններին, բայց և այնպես հիացնում են և ոգեշնչում են: Ցանկի մեջ են ներառվել Ժելեզնոգորսկի և Մոսկվայի զինանշաները:
«Ինչպես ստեղծել հրաշալի դրոշ» գրքի մեջ Տեդ Կեյը առաջարկում է 5 հիմնական սկզբունք, որոնց վրա հիմնվելով դիզայներները կարող են ստեղծել են հոյակապ դրոշներ (և ոչ միայն)
1-Հիմնվեք այնպիսի պարզության վրա, որ անգամ երեխան կարողանա այն նկարել հիշողությամբ
2-Օգտագործեք իմաստ ունեցող խորհրդանիշեր
3-Օգտագործեք 2-3 հիմնական գույն
4-Ոչ մի գրառություն կամ նշան
5-Կամ առանձնացեք ընդհանուր պատկերից կամ էլ ընդհանրության զգացողություն առաջացրեք

Այս կանոններին հետևելը, ցավոք, չի երաշխավորում, որ Ձեր մոտ կստացվի իրոք հոյակապ դրոշ (կամ էլ մի ուրիշ բան): Սակայն դա սկիզբն է: Այդուհանդերձ դիզայնի աշխարհում միշտ էլ տեղ կա հոսանքին հակառակ գնացողներին, ովքեր, խախտելով կանոնները, այդուամենայնիվ ստեղծում են հրաշալին և ոգեշնչողը:

TED-ը ներկայցրել է 7 դրոշներ, որոնց հեղինակները խախտել են բոլոր հնարավոր կանոնները, դրանով աշխարհը առավել հետաքրքիր դարձնելով: Վերջիվերջո կանոնները ստեղծված են դրանք խախտելու համար:
ՀԱՀ-ը ունի հրաշալի դրոշ, որը սակայն խախտում է Կեյի 3-րդ կանոնը: Ստեղծվելով 1994 թվականին այդ դրոշը իր մեջ ներառում է Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի, բրիտանական և հոլանդական դրոշների գույները: Գույներից ամեն մեկը ունի իր պատմությունը, իսկ ինքը` դրոշը ակնարկում է ՀԱՀ-ի նոր ապագան:


Այս դրոշի վրա արված են Բալտիմորի լորդ` Ջորջ Կալվերտի (օժանդակել է Մերիլենդի բացմանը) հերալդիկ սիմվոլները: Այն այնքան էլ պարզ չէ. Ոչ մի երեխա այն չի կարող պատկերել հիշողությամբ, բայց դեղին-սև և կարմիր-սպիտակ գունային համադրությունները (որոնք ներկայացնում են Բալտիմորի լորդի հայրական և մայրական ճյուղերը) հերալդիկ վահանի վրա ուղղակի ապշեցնում են:


Դրոշի վրա ցանկացած գրառություն արգելքի տակ է: Ինչպես գրում է Կեյը «եթե ձեզ պետք է գրել նրա մասին, թե ինչ է խորհրդանշում Ձեր դրոշը, ապա այն ինքնին հաջողված չէ»: Եվ այս դրոշը կարիք չունի գրառության: Բայց ինչ որ մոգական բան կա «Կալիֆորնիայի Հանրապետություն» բառերի մեջ, որ ջերմացնում է կալիֆորնիացու հոգին:


Ուելսի դրոշի վրայի վիշապը չափից դուրս մանրամասն է պատկերված, որ այն հնարավոր լիներ համարել պարզ: Բայց ինչպես մեկը մի անգամ գրել էր Twitter-ում, եթե Ուելսի դրոշը հակասում է կանոններին, ապա էլ ում են պետք այդ կանոնները: Իրոք որ: Այս դրոշի վրա նունպեսկան բազմաթիվ մանր դետալներ, որոնք թույլ չեն տալիս հեռավորության վրա զգալ նրա ողջ հզորությունը: Բայց ախր վիշապը ուղղակի ապշեցնող է:

Մոսկվայի բնակչուհիներից մեկի խոսքով, չնայած նրան, որ այդ դրոշը խախտում է բոլոր կանոնները, քաղաքում նրան սիրում են: Եվ իրոք որ, այն հիանալի է: Միակը կանոնը, որ իմաստ ունի – սեր սեփական դրոշի հանդեպ: Նախորդ 5-ը ընդհամենը ճիշտ ուղղություն են տալիս: Դրան էլ գումարած, նա խոցում է վիշապին: Այո: «Գաղտնի» Ժելեզնոգորսկը հիմնադրվել էր 1950 թվականին: Այստեղ արտադրում էին ռազմական պլուտոնիում: Հնարավոր է, որ ատոմը կիսող արջին կարողանա նկարի ոչ ամեն երեխա: Բայց ամեն երեխա,ով տեսնի այն, անպայման կցանկանա փորձի նկարել: Բացի այդ նրա պատկերով ստացվում են շատ լավ շապիկներ, պաստառներ, կպչուններ, տետրի կազմեր, դաջվածքներ…