Բավ է պառակտվել
01-04-2016 10:10

Թուրքիայում ահաբեկչության հետևանքով յոթ մարդ է զոհվել

Նախօրեին հզոր պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում: Վերջին տվյալներով, մահացել է 7 մարդ, վիրավորվել 23: Նշվում է, որ մահացածներից 4-ը ոստիկաններ են: Պայթուցիկ սարքը գտնվել է մեքենայի մեջ, որը կայանված է եղել ավտոբուսների միջազգային կայարանից ոչ հեռու: Պայթուցիկը գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով, երբ մոտակայքով անցել է ոստիկանական մեքենան: Թուրքական իշխանությունների կարծիքով, ահաբեկիչների թիրախը եղել են հենց իրավապահ մարմինները: Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները, բժիշկները: Նախօրեին հզոր պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում: Վերջին տվյալներով, մահացել է 7 մարդ, վիրավորվել 23:  Նշվում է, որ մահացածներից 4-ը ոստիկաններ են: Պայթուցիկ սարքը գտնվել է մեքենայի մեջ, որը կայանված է եղել ավտոբուսների միջազգային կայարանից ոչ հեռու: Պայթուցիկը գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով, երբ մոտակայքով անցել է ոստիկանական մեքենան: Թուրքական իշխանությունների կարծիքով, ահաբեկիչների թիրախը եղել են հենց իրավապահ մարմինները: Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները, բժիշկները: