Բավ է պառակտվել
22-09-2015 11:14

Այսօր Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 22-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը: Տոնի նպատակն է՝ ոտքով, հեծանվով կամ հասարակական տրանսպորտով տեղաշարժը քարոզելը: Հաշվարկների համաձայն, ամեն օր ավտոմեքենաներն ավելի քան 3.000 մարդու մահվան պատճառ են դառնում, իսկ յուրաքանչյուր րոպե նոր մեքենա է արտադրվում: Առանց ավտոմեքենայի օրն անցկացնելու ավանդույթը սկսվել է Անգլիայում, 1997 թվականին, մեկ տարի անց էլ՝ Ֆրանսիայում: