Բավ է պառակտվել
21-04-2015 09:07

Այսօր Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի խննդան օրն է

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին՝ Լոնդոնում: Սակայն արդեն շատ տարիներ նրա ծննդյան օրը ողջ Միացյալ թագավորությունում նշվում է ոչ միայն ապրիլի 21-ին, այլև հունիսի 3-րդ շաբաթ օրը: Միացյալ Թագավորությունում նրա տիտղոսը հնչում է այսպես. «Էլիզաբեթ II՝ Աստծո ողորմածությամբ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության, Հյուսիսային Իռլանդիայի և նրա այլ Տիրակալությունների ու տարածքների թագուհի, Ընկերակցության ղեկավար, Հավատի պաշտպան»: Էլիզաբեթ II թագուհին գահ է բարձրացել 1952-ի փետրվարի 6-ին՝ հոր մահից հետո: Թագադրությունը տեղի է ունեցել Վեսթմինստրյան աբբայությունում՝ 1953-ի հունիսի 2-ին: Էլիզաբեթը 25 տարեկան էր, երբ դարձավ թագուհի։