Բավ է պառակտվել
21-04-2016 13:38

Մեծ Բրիտանիայի Թագուհին տոնում է իր 90-ամյակը

 Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը այսօր կնշի իր ծննդյան 90-ամյակը: Օրվա ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ։ Նշվում է, որ Եղիսաբեթը ծննդյան տոնակատարությունները կնշի իր 94-ամյա ամուսին Ֆիլիպի հետ, որը հունիսին կդառնա 95 տարեկան։ Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան կապակցությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսվում։ Այգիներից մեկում Եղիսաբեթն ու Ֆիլիպը կբացեն 6,3 կմ. երկարությամբ «Թագուհու արահետը», որով քայլելիս կարելի է ծանոթանալ Եղիսաբեթի կյանքին վերաբերվող 63 նշանավոր իրադարձությունների մասին։ Սա պատահական թիվ չէ. բանն այն է, որ Եղիսաբեթի թագադրման արարողությունից անցել է ուղիղ 63 տարի։ Այլ միջոցառումների շարքում նախատեսվում է, որ թագուհին թեյելու է բրիտանացի իր տարեկիցների հետ, որոնց 90-ամյակը նույնպես լրանում է այսօր։ Երեկոյան Բրիտանիայում հրավառություն է լինելու՝ ի պատիվ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու։ Տեղեկացնենք, որ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների շարքում Եղիսաբեթ թագուհուն շնորհավորելու առաջին հնարավորությունը կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը կնոջ՝ Միշելի հետ, 2016թ. ապրիլի 22-ին ժամանելու է Մեծ Բրիտանիա։ Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյանը նվիրված միջոցառումները կտևեն շուրջ երկու ամիս։